National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.05.2023
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի ապագա իրավաբանների հետ
1 / 16

Շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, խորհրդարան-երիտասարդություն կապը միշտ պետք է ամուր եւ հարատեւ լինի. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը մայիսի 17-ին խորհրդարան այցելած Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը:

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման մթնոլորտում: Ուսանողները հղել են բազմաթիվ հարցեր, որոնց լայն շրջանակն ընդգրկել է հիմնականում ԼՂ հակամարտության, ԼՂ ինքնորոշման իրավունքի եւ կարգավիճակի, ադրբեջանական հակահայ քաղաքականության, ռազմագերիների վերադարձի եւ սահմանային իրավիճակի կարգավորմանն ուղղված խնդիրները:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ պատգամավորը կարեւորել է Արցախի մեր հայրենակիցների ապրելու եւ գործելու իրավունքը, նրանց անվտանգությունն ապահովելու եւ պաշտպանելու, հնարավորինս արագ եւ անվտանգ շրջափակումից դուրս բերելու օրակարգային խնդիրները:

Արձագանքելով ուսանողների այն հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում զինծառայողների կյանքի պայմանները բարելավելու, աշխատավարձերի բարձրացման համար՝ Արթուր Հովհաննիսյանն առանձնացրել է Կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ պայմանագրային զինծառայողները կամավոր կարող են ատեստավորվել ու այն անցնելու դեպքում հավելավճար ստանալ:

Արթուր Հովհաննիսյանը խոսել է համայնքները բնակեցնելու, զարգացնելու, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերը պաշտպանության բարձր մակարդակի հասցնելու՝ ուսանողությանը մտահոգող հարցերի մասին: «Ուզում եմ արձանագրել, որ վերջին մարտական գործողությունների արդյունքում ունենք մեծ առաջընթաց եւ զգալի տեղաշարժ պաշտպանված եւ հուսալի սահմաններ ապահովելու համար»,- ասել է խմբակցության քարտուղարը:

Պատգամավորն իր երախտագիտության խոսքն է հայտնել 44-օրյա պատերազմում մասնակցություն ունեցած ուսանողներին՝ հայրենիքի առջեւ կատարած պարտքը պատվով եւ նվիրումով կատարելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am